«Իսրայելում վտանգավոր է»․ ցանցահենները կոտրել են Եվրատեսիլի կայքը


19:20 , 15 մայիս, 2019

Երեկ՝ մայիսի 14-ին, Եվրատեսիլ 2019-ի առաջին կիսաեզրափակչի ժամանակ ցանցահենները կոտրել են մրցույթի պաշտոնական կայքը․ Իսրայելում հանրային հեռուստաալիքով մրցույթը դիտող հանդիսատեսները մի քանի րոպե շարունակ էկրաններին տեսել են իբրև Իսրայելի ՊՆ-ից տարածվող հայտարարություն հնարավոր հրթիռակոծությունների մասին՝ տեղեկացնում է Times of Israel-ը։

«Իսրայելում անվտանգ չէ, դուք բոլորդ կտեսնեք դա»,- ասվել է հաղորդագրության մեջ։

Դեռևս չի հաջողվել պարզել, թե ովքեր են ցանցային հարձակման հեղինակները։