Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ծննդաբերող կնոջ պատճառով


22:15 , 15 մայիս, 2019

Սաուդյան Արաբիա-Ֆիլիպիններ չվերթի ժամանակ սկսվել են ինքնաթիռի ուղևորներից մեկի երկունքի ցավերը։ Օդաչուն ստիպված Հնդկաստանում արտակարգ վայրէջք է կատարել, հաղորդում է Independent-ը։

Օդանավակայանում սպասող բժիշկների խումբը վայրէջքից հետո ինքնաթիռ է բարձրացել։

Ծննդաբերությունը բարեհաջող է անցել, մայրը և երեխան հիվանդանոց են տեղափոխվել։