Հռոմում՝ Ներոնի պալատի տակ, գաղտնի սենյակ են հայտնաբերել


22:00 , 15 մայիս, 2019

Հռոմի կայսր Ներոնի պալատի վերականգնման ուղղությամբ աշխատող հնագետները խճանկարներով զարդարված գաղտնի սրահ են գտել, հաղորդում է Science Alert-ը։

Այն անվանել են «Սֆինքսի սենյակ», քանի որ պատերից մեկին այդ առասպելական արարածի պատկերն է եղել։ Գիտնականները գտել են նաև պարող կենտավրոսների, թռչունների, ջրային արարածների, ինչպես նաև նետով, թրով ու վահանով զինված մարտիկի պատկեր, որը կռվում է հովազի դեմ։

Սենյակը պատահաբար են հայտնաբերել վերականգնողական աշխատանքների ժամանակ։