Կլոդ Մոնեի կտավը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 110․7 մլն դոլարով


20:00 , 15 մայիս, 2019

Իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի կտավը նկարչի համար ռեկորդային 110,7 միլիոն դոլար գումարով վաճառվել է Նյու Յորքում Sotheby՚s-ի աճուրդում: Այդ մասին տեղեկատվությունը մայիսի 15-ին զետեղված է աճուրդային տան պաշտոնական պորտալում: Ցուցադրված լոտի լրիվ աճուրդային արժեքը կազմել է 110,747 միլիոն դոլար:

«Խոտի դեզեր» շարքի նկարը Մոնեն ստեղծել է 1890 թվականին Նորմանդիայի Ժիվեռնի ավանի մերձակայքում՝ այն տնից ոչ հեռու, որտեղ ապրել է նկարիչը:

Նկարի նոր տիրոջ անունը չի նշվում։