Հայաստան է ժամանել ՌԴ ՊՆ աշխատանքային խումբը


18:00 , 15 մայիս, 2019

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանի համաձայն՝ երկկողմ քննարկումներին մասնակցելու նպատակով, մայիսի 15-ին Հայաստան է ժամանել ՌԴ պաշտպանության նախարարության չափագիտության վարչության աշխատանքային խումբը:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: