Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որ Վերածնունդ ավանը շուտ կառուցվի. Մեսչյան


17:00 , 15 մայիս, 2019

Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ անում է, որ Վերածնունդ երիտասարդական ավանը շուտ կառուցվի: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

Նա հայտարարեց, որ շատ նախագծերի այսօր «ոչ» է ասում: Հարցին, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ նաև «ոչ» է ասել Վերածնունդ ծրագրին, Մեսչյանը պատասխանեց. «Այստեղ են ասել՝ լրիվ հակառակը: Հակառակը, մենք հնարավորինս նպաստում ենք, որ Վերածնունդ ծրագիրը հնարավորինս շուտ կառուցվի, որովհետև բավական ընտանիքներ սպասում են էդ թաղաամասի ավարտին»:

Ըստ Մեսչյանի՝ շինարարության զրոյական նիշի թույլտվությունն արդեն տվել են, շինարարական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: «Ես չգիտեմ էդ տեղեկությունը որտեղից է, բայց ոչ մի դեպքում, տենց բան չի կարող պատահի»,- հավելեց նա: