Զոհերի ընտանիքներից բացի նաև մենք ենք շատ տուժել. Լևոն Քոչարյան


15:40 , 15 մայիս, 2019

Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տղան՝ Լևոն Քոչարյանը, այսօր լրագողների հետ զրույցում ասաց, որ պատրաստ է հանդիպել մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանի հետ:

Լևոն Քոչարյանը նշեց, որ ինքը զոհերի համար ցավում է, բայց կարծում է, որ զոհերի ընտանիքներից բացի նաև իրենք են տուժել:
‹‹Նաև մենք ենք շատ տուժել, որովհետև բոլորդ գիտեք՝ ինչպես են 10 տարի շարունակ այդ ամենը փորձում մեզ հետ կապել››,-ասաց Լևոն Քոչարյանը:

Լրագրողի հարցին, թե ովքեր են դա փորձում անել՝Լևոն Քոչարյանը պատասխանեց, որ առաջին հերթին հենց ՀԺ թերթի նախկին գլխավոր խմբագիրը (Նիկոլ Փաշինյան- խմբ.):

Քոչարյանը շեշտեց նաև, որ ինքը Փաշինյանի հասցեին մեղադրանք չի ներկայացնում, այլ փոխանցում է իրականությունը:
Հիշեցնենք, որ մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ավելի վաղ ցանկություն էր հայտնել հանդիպելու Լևոն Քոչարյան հետ, որպեսզի նրան ասեր՝ «Աստված պահի քո ձագին, ո՞նց էր համը իմ ձագի…»։