Դատախազները պահանջում են դռնփակ նիստ անել՝ Քոչարյանի գործով (Video)


15:10 , 15 մայիս, 2019

Pastinfo.am-ը գրում է.

Այս պահին Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ցանկանում է հրապարակել գործով հարցաքննված Արշակ Կարապետյանի ցուցմունքից մի հատված, սակայն մեղադրող կողմը առարկում է` դա այս պահին նպատակահարմար չգտնելով և նշելով, որ Արշակ Կարապետյանը դատարանում դեռևս չի հարցաքննվել:

Դատախազները միջնորդում են նիստը դռնփակ շարունակելու և դատավորը հայտարարում է 5 րոպե ընդմիջում, որպեսզի լրագրողները դուրս գան, և դստարանը դռնփակ կարգով քննի դատախազների այդ միջնորդությունը: