ԿԳ նախարարն ու Զարուհի Բաթոյանն այդպես էլ չանդրադարձան երեխաներին Քոչարյանի դեմ ակցիային մասնակից դարձնելու փաստին


13:58 , 15 մայիս, 2019

Երեկ համացանցում լայն տարածում ստացավ Ռ. Քոչարյանի դեմ ակցիայի մասնակիցների նկարը, որում 10-12 տարեկան երեխաները «ՑՄԱՀ» և «Rob Killer» պաստառներով կանգնած էին դատարանի առջև։ Տարածված նկարի մեկնաբանություններում մարդիկ նշում էին ԿԳ նախարարին, որն անգամներ հայտարարել է, թե դպրոցները պետք է ապաքաղաքականացվեն, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, որը կարծես հավակնում է լինել երեխաների իրավունքների պաշտպան, նաև բազմաթիվ ակտիվիստների, որոնք մինչ ավագանի/պատգամավոր/կառավարության անդամ դառնալը էմոցիոնալ տեքստեր էին գրում երեխաներին այս ամենից հեռու պահելու անհրաժեշտության մասին։ Եվ արդյունքում ի՞նչ։ 0 արձագանք։ Ակտիվիստների տեղը տաք ա, չեն ուզում խառնվել էս հարցին։ Բա շեֆությունը պատվերով Էջմիածնից ավտոբուսներով բերել ա էս ժողովրդին, որ ակցիա անեն, հիմա մեջներն էլ թող մի 10 երեխա լինի, պատահում ա։ Հասկացանք սկզբունք-բան, բայց էս դեպքում չէ էլի, ստեղ պետք ա լռել, ճիշտը էդ ա։

Էս թեմային անդրադարձ չկատարող, չդատապարտող ու ապագայում քաղաքական համատեքստում երեխաների իրավունքների պաշտպանությունից խոսողներին կարճ ու առանց մանրամասնելու քֆուր եմ գրելու։ Նեղանալ չլինի։ Եթե տենց պլաններ ունեք, միանգամից բլոկ արեք ինձ, քանի որ ձեզ դուր չեն գալու իմ հետագա մեկնաբանությունները։