Եթե ոստիկանությունը ցանկանում է՝ #SutNikol հեշթեգը տարածվի Եվրոպական դատարանում, պետք է վարչական պատասխանատվության ենթարկի կոնկրետ անձանց. Մելիքյան (Video)


13:20 , 15 մայիս, 2019

Aysor.am-ը գրում է.

«Բլոգնյուզ»-ի խմբագրին Ոստիկանություն հարցաքննության կանչելը խոսքի ազատության ու ազատ արտահայտման խնդիր է, լրագրողների հետ զրույցում ասաց «Բլոգնյուզի» խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Նշենք, որ Կոնստանտին Տեր-Նակալյանը հրավիրվել է Ոստիկանություն, որպեսզի մասնակցի #SutNikol ակցիայի կապակցությամբ հարուցված վարչական վարույթին:

«Սա հետաքրքիր է այն տեսանկյունից, որ մեր երկրում, մեր պատկերացմամբ, չպետք է արտահայտման ազատությունը, որը անհամաչափ չի արտահայտվել, որևէ պատասխանատվության ենթարկվի», - ասաց նա։

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ երկարատև աշխատանքի արդյունքում Հայաստանում հասել էին նրան, որ նման դեպքերի համար պատասխանատվություններ, կարծես թե, չէին կիրառվում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ