«Չեմ պատրաստվում համալսարան ընդունվել». 15-ամյա տղան Բրիտանիայի ամենաերիտասարդ հաշվապահն է և արդեն իր բիզնեսն ունի


21:30 , 15 մայիս, 2019

15-ամյա Ռանցիր Սինգ Սանֆուն բիզնեսով սկսել է զբաղվել 12 տարեկանից: Դեռ վաղ ժամանակից որոշել էր, որ պետք է դառնա հաշվապահ: Հիմա նա կարողանում է համատեղել ուսումը և կարիերան:

Օնլայն կուրսերի հաճախել է 6 ամիս, ինչից հետո ստացել է CPD 3 աստիճանի հաշվապահական վկայագիր: Վկայագրից հետո տղան ձեռք է բերել 10 հիմնական հաճախորդ, որոնց օգնում է բիզնեսի հարցերում և հիմնականում հաշվապահությամբ է զբաղվում: Այս ամենի համար տղան 1 ժամում ստանում է 12-15 ֆունտ:

«Հաճախորդներս հաճախ զարմանում են, երբ իմանում են տարիքս, բայց ընկերներս կարծում են, որ ես շատ ոգևորիչ աշխատանք եմ անում: Ես լրիվ անկախ եմ և ինքնուրույն եմ որոշումներ կայացնում: Ապագայում պլանավորում եմ դառնալ միլիոնատեր և ընդլայնել բիզնեսս:

Ռանվիրն ասում է, որ շատ հեշտ է աշխատանքը համատեղել ուսման հետ, քանի որ այն ընկերությունները, որոնց հետ նա աշխատում է, թույլ են տալիս այդ աշխատանքը տնից անել: 

Տղայի հայրը 50 տարեկան է և մասնագիտությամբ շինարար է, իսկ մայրը՝ Դալվինդեր Սանդուն, 45 տարեկան է, անշարժ գույքի գործակալ է: Ծնողների խոսքերով՝ իրենք շատ հպարտ են իրենց տղայով:

«Ես որոշել եմ իմ բիզնեսը հիմնել, որովհետև հասկացել եմ, որ շատ պահանջված եմ լինելու աշխատաշուկայում: Պլանավորում եմ գումարներս ծախսել անշարժ գույքի ոլորտում: Ավելի ուշ մեքենա կգնեմ: Ի հավելումն ասեմ, որ չեմ պատրաստվում համալսարան ընդունվել: Հիմա ազատ ժամանակս տրամադրում եմ աշխատանքիս»,- նշում է տղան։