Հրապարակվել է Պուտինի օդանավից նկարահանված տեսանյութը՝ Սու-57 նորագույն կործանիչների մասնակցությամբ


09:38 , 15 մայիս, 2019

Համացանցում հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռից նկարահանված տեսանյութը, ինչպես ասվում է հրապարակման մեջ:

Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, տեսանյութում պատկերվում է, թե ինչպես են կառավարական օդանավն ուղեկցում հինգերորդ սերնդի վեց Սու-57 կործանիչները:

Նորագույն ռազմական ինքնաթիռները ՌԴ նախագահի օդանավն ուղեկցել են Աստրախանի մարզի Ախտուբինսկի շրջան ուղևորվելիս, ուր Պուտինը ժամանել է մայիսի 14-ին:

Այնտեղ նա դիտարկել է գերձայնային հրթիռով ՄիԳ-31 ռազմական ինքնաթիռը, ՄիԳ-35-ը, ինչպես նաև հեռանկարային անօդաչու սարքերի նմուշները և այլ տեխնիկա: