Ամերիկացի սենատորն ասել է, որ ԱՄՆ-ն 2 հարվածով հեշտորեն կհաղթի Իրանին


10:40 , 15 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

Ամերիկացի սենատոր Թոմ Քոթոնը, որը Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է, PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Իրանի հետ հակամարտության հավանական լարումից:

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ Թեհրանի նկատմամբ լիարժեք հաղթանակ տանելու համար Վաշինգտոնից կպահանջվի ընդամենը երկու ռմբակոծում:

Քոթոնն այս մասին ասել է, երբ լրագրող Մարգարետ Հուվերը նրան հարց է հղել Իրանի հետ  ռազմական դիմակայության հավանական մեկնարկի մասին:

«Այո՛, երկու հարված՝ առաջին հարվածն ու երկրորդ հարվածը: Միացյալ Նահանգները կհաղթի և կհաղթի հեշտությամբ»,-ասել է Քոթոնը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն հեշտորեն կհաղթի Իրանի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ