15:13 , 21 հունիս, 2013Ավստրալիայի ոստիկանությունը ձերբակալալել է հարբած տղամարդու, որի ավտոմեքենայի ղեկին եղել է 7-ամյա երեխա: Անձամբ վարորդը նույնպես եղել է մեքենայում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանները հայտնել են, որ իրենց ուշադրությունը գրավել է ավտոմեքենան, որի լուսարձակները գիշերվա ժամը 3.00-ին միացված չէին։
Վարորդին անսթափ վիճակում մեքենա վարելու մեղադրանք է առաջադրվել։