ԱՄՆ-ն պատերազմ չի ուզում Իրանի հետ. ԱՄՆ պետքարտուղար


00:30 , 15 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգները չի ձգտում պատերազմ վարել Իրանի հետ: Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ռուս պաշտոնակցի՝ Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում:

«Մենք բացարձակապես չենք ցանկանում պատերազմ Իրանի հետ, այլ ցանկանում ենք, որ Իրանի վարչակազմը դադարի աջակցել «Հեզբոլլահին», ահաբեկիչներին ողջ աշխարհով մեկ, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում», - ասել է պետքարտուղարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ