Կինը դանակահարել է ամուսնուն` իրեն անգործության և գումար ծախսելու մեջ մեղադրելու համար


23:20 , 14 մայիս, 2019

Pastinfo.am-ը գրում է.

Օմսկի բնակչուհին դանակահարել է ամուսնուն, որը իրեն մեղադրել է անգործության և գումարը վատնելու մեջ, - հաղորդում է  Om1.ru պորտալը՝  հղում անելով  ՌԴ տարածաշրջանային քննչական կոմիտեի վարչության իր աղբյուրներին:

Քննության վարկածով, կինը վերադարձել է տուն գնումներով և սկսել մշակել գնված միսը: Ամուսինը սկսել է մեղադրել նրան անգործության և շռայլության մեջ: Կինը, չդիմանալով վիրավորանքներին՝  դանակով մի քանի հարվածել է ամուսնուն, որից հետո շտապ օգնություն է կանչել:

Տղամարդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Կասկածյալի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ «Առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ» հոդվածով:

Ինչպես հաստատվել է բաժնում, 54-ամյա տղամարդն աշխատել է քաղաքի գործարաններից մեկում, իսկ նրա կինը տնային տնտեսուհի էր: