Տանիքում գտնվող կաթսան վերականգնելու ժամանակ 20 հազար կրետի համար նախատեսված բույն է հայտնաբերվել (Photo)


07:13 , 15 մայիս, 2019

Բրիտանիայի Բեյզինգստոկ քաղաքում փչացել էր կաթսան, և այն վերականգնելու նպատակով մասնագետների էին հրավիրել։ Մասնագետները բարձրացել էին տանիք և միանգամից փախել այնտեղից։ Պարզվել էր, որ տանիքում կրետների հսկայական բույն կա։ Տան սեփականատերերը ստիպված հրավիրել են վնասակարների դեմ պայքարի մասնագետ 50-ամյա Շեյն Ջոնսին։ Ջոնսի խոսքերի համաձայն՝ բնի մեջ ամռանն ապրել է ավելի քան 20,000 կրետ։

Բույնը ոչնչացնելուց հետո Ջոնսն անկեղծացել է, որ անգամ իրեն է զարմացրել կրետների բույնը։