Համանախագահները կայցելեն տարածաշրջան. Մամեդյարով


20:20 , 14 մայիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կայցելեն տարածաշրջան. հայտնում է Report.az-ը: Այդ մասին նա հայտնել է Բրյուսելում:

«Մենք դեռ ծրագրում ենք, որ համանախագահները տարածաշրջան կժամանեն ամսվա վերջին, դրանից հետո կքննարկենք: Օրակարգում կլինի նախարարների հանդիպումը, սակայն պետք է այն նախապատրաստել: Ավելի վաղ ասել եմ` համանախագահ երկրներից մեկի կողմից առաջարկ կա նախարարների մակարդակով հանդիպում կազմակերպելու, սակայն հարկավոր է այն կազմակերպել»,- ասել է Մամեդյարովը: