7,7 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Պապուա-Նոր Գվինեայի ափերի մոտ


21:30 , 14 մայիս, 2019

Armenpress.am-ը գրում է.

Մայիսի 14-ին 7,7 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Պապուա-Նոր Գվինեա կղզի-պետության ափերի մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:

Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր մոտավորապես 20 հազար բնակչությամբ Կոկոպո քաղաքից 28 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Երկրաշարժի օջախը մոտավորապես 10 կիլոմետր խորության վրա Էր: Տուժածների եւ ավերածությունների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել: Հայտարարված Է ցունամիի սպառնալիք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: