Հայտնի է այն մրցավարը, որը կսպասարկի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը


20:50 , 14 մայիս, 2019

Armsport.am-ը գրում է.

ՈւԵՖԱ-ի մրցավարական կոմիտեն հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկության եզրափակիչը «Տոտենհեմի» և «Լիվերպուլի» միջև կսպասարկի 42-ամյա Դամիր Սկոմինան:

Հանդիպումը կկայանա հունիսի 1-ին Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում:

Սլովենացի մրցավարը 2002 թվականին է միջազգային որակավորում ստացել:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը նրան թույլ կտա եվրագավաթային ինքնատիպ «թրեբլ» ձևակերպել. 2012 թվականին նա աշխատել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի` «Չելսիի» և «Աթլետիկոյի» միջև խաղում, իսկ երկու տարի առաջ եղել է Եվրոպա լիգայի` «Այաքսի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև եզրափակիչ խաղի գլխավոր մրցավարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ