ՍԴ անդամների ցուցմունքները թաքցվել են, կողմնակալ քննություն է տարվում. Քոչարյանը խոսել է դատարանում


17:30 , 14 մայիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը, անդրադառնալով Քոչարյանի գործի մասով ՍԴ որոշմանը, հաստատեց գործընկերոջ՝ Հայկ Ալումյանի կասկածը, որ կան ՍԴ անդամներ, որոնք  հարցաքննվել են, բայց նրանց ցուցմունքները թաքցրել են իրենցից: «Այլապես՝ դրանք պետք է լինեին գործում, առանց դրանց` մեղադրանք լինել չի կարող»,- շեշտեց նա:

Իր հերթին, Ռոբերտ Քոչարյանը հավելեց՝  ուղղորդված քննություն է վարվել, հակառակ դեպքում ՍԴ անդամները պիտի հարցաքննվեին: «Գիտակցված, կողմնակալ, մտածված քննություն է ամբողջ ընթացքում: Հարգելի՛ դատարան, ամբողջ գործի վարույթն իրականացվել է հենց  այդ ճանապարհով։ Սա է գործի էությունը: Ես պնդում եմ՝ այդ մարդիկ պետք է այստեղ՝ դատարանում, հարցաքննվեն այն պատճառով, որ դա չի արվել ժամանակին»,- ընդգծեց նա: