Ինչու պետք է կանայք լոլիկի հյութ շատ օգտագործեն


17:45 , 14 մայիս, 2019

Օրական մեկ բաժակ լոլիկի հյութը կարող է կնոջ մոտ կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը:

Կանայք, որոնք պարբերաբար ըմպում են լոլիկի հյութ, ունեն ադիպոնեկտոն հորմոնի ավելի բարձր մակարդակ և պաշտպանված են տվյալ հիվանդությունից:

Լիկոպինի այն քանակը, որը պարունակում է մեկ բաժակ տոմատի հյութը, մեծացնում է տվյալ հորմոնի մակարդակը 9 %-ով:

Related image

Ընդ որում՝ դա ավելի նկատելի է ավելորդ քաշ չունեցող կանանց մոտ:

Մասնագետները լոլիկի հյութ չսիրող կանանց խորհուրդ են տալիս օգտագործել մակարոն՝ լոլիկի մածուկով, կամ օրական մեկ գդալ կետչուպ:

Լոլիկը լիկոպինի լավագույն աղբույրն է, այն նաև ոչ մեծ քանակությամբ առկա է ձմերուկի, ծիրանի, գուավայի, վարդագույն թուրինջի մեջ: