Ես այստեղ եմ, որովհետև նախագահ Թրամփը հավատարիմ է ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավմանը. Պոմպեո


18:40 , 14 մայիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ կառուցողական և պատասխանատու հարաբերությունների կառուցմանը, եթե Վաշինգտոնը պատրաստ է դրան: Այդ մասին Սոչիում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման մեկնարկից առաջ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:

Մայք Պոմպեոն, իր հերթին, ասել է, որ ՌԴ է ժամանել, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավատարիմ է Ռուսաստնի հետ հարաբերությունների բարելավմանը: