Bloomberg-ը նշել է նոր iPhone-ների հիմնական առանձնահատկությունները


23:20 , 14 մայիս, 2019

Apple-ի 3 նոր սմարթֆոնները, որոնք կներկայացվեն աշնանը, կունենան միանգամից մի քանի առանձնահատկություններ՝ տեղեկացնում է Bloomberg-ը։

Գաջեթները կունենան նոր A13 կենտրոնական պրոցեսոր՝ դետալ, որ կլինի նոր iPhone XS և iPhone XS Max մոդելներում։ Այն փորձարկվել է դեռևս ապրիլին, իսկ մասսայական արտադրությունը ծրագրված է այս ամիս։

Նոր սմարթֆոնների դիզայնը նույնպես արմատական փոփոխություն կկրի․ դրանք մեկուկես մմ-ով ավելի հաստ կլինեն, քան իրենց նախորդները։

Նոր գաջեթները կստանան նաև երրորդ հիմնական տեսախցիկ՝ գերլայն դիտանկյունով, ինչը հնարավորություն կտա ավելի խոշոր և մանրամասն լուսանկարներ անելու։

Դրանք նաև կունենան անլար լիցքավորում։