Բեյոնսեն տպավորիչ կերպարով նվաճել է համացանցը


21:15 , 14 մայիս, 2019

Երգչուհին նոր հանդերձանքով ամուսնու հետ ներկա է եղել Հյուսթոնում կայացած բասկետբոլային խաղին:

Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ տպավորիչ կերպով է պատկերված: Երգչուհին վառ պրինտով մարմինը գրկող կոմբինեզոնով է, որը շահեկանորեն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը:

Մեկ օրում երգչուհու լուսանկարները միլիոնավոր լայքեր են հավաքել, ինչպես նաև բազմաթիվ հիացական մեկնաբանություններ: