Ֆրանսիայում 11 տոննա մարիխուանա է առգրավվել


20:20 , 14 մայիս, 2019

Ֆրանսիայի ոստիկանությունը 11 տոննա մարիխուանա է բռնագրավել: Սա նարկոթրաֆիկի դեմ պայքարի պատմության մեջ ամենախոշոր խմբաքանակն է, հաղորդում է France Info-ն:

Խմբաքանակի առգրավումը տեղի է ունեցել մայիսի 10-ին Ֆրանսիայի արևելյան Դու դեպարտամենտի Բեզանսոն շրջանի տարածքում գտնվող մայրուղու վրա:

Մարիխուանայի տեղափոխման համար մի քանի ավտոմեքենաներ, այդ թվում՝ բեռնատար էր ներգրավված:

Նշվում է, որ հետաքննությունը, որը հանգեցրեց հաջող օպերացիայի, սկսվել է 2017 թվականին Մարոկոյի, Իսպանիայի և Բելգիայի իրավապահների հետ համատեղ: Ոստիկանության կողմից ձերբակալվել են չորս կասկածյալներ, այդ թվում՝ Իտալիայի քաղաքացի: