48-ամյա Նաոմի Քեմփբելը երկրպագուներին շփոթեցրել է նորածնի հետ լուսանկարով


19:15 , 14 մայիս, 2019

Հայտնի բրիտանացի մոդել Նաոմի Քեմփբելն Instagram-ի իր էջում հուզիչ լուսանկար է հրապարակել, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել նրա երկրպագուների շրջանում: Լուսանկարում Նաոմին կեցվածք է ընդունել նորածնին գրկած: Հատկանշական է, որ լուսանկարը հրապարակվել է Մայրերի օրվա առթիվ, որն աշխարհի շատ երկրներում նշվում է մայիսի 12-ին:

Նաոմին լուսանկարին սրտիկներ է կցել և ոչ մի մեկնաբանություն չի թողել: Դերասանուհու երկրպագուները շնորհավորել են նրան, քանի որ համոզված են, որ «սև հովազը» որդեգրել է երեխային:

Սակայն որոշ օգտատերեր նշել են, որ այս տոնը միայն այն կանանց համար է, ովքեր արդեն ունեն երեխաներ կամ շուտով մայրանալու են: Դերասանուհու երկրպագուն պաշտպանել է նրան՝ ասելով, որ Նաոմին փոքրիկ երեխայի հետ հուզիչ լուսանկարը հրապարակել է ի նշան հարգանքի, և դրա համար պարտադիր չէ մայր լինել: