Կանխատեսումով բլիթն ամերիկուհուն տասնյակ հազարավոր դոլարներ է բերել


19:00 , 14 մայիս, 2019

ԱՄՆ Միսուրի նահանգի բնակչուհին պնդում է, որ վիճակախաղում շահել է կանխատեսումով բլիթի շնորհիվ, հաղորդում է UPI-ը:

Սամիթ Լի քաղաքից Ֆոնդա Սմիթ-Դևիսը պատմում է, որ որդու հետ սրճարան է գնացել, որտեղ նրան կանխատեսումով բլիթ են հյուրասիրել: «Սովորաբար ես վիճակախաղի չեմ մասնակցում, սակայն բլիթի ուղերձում գրված էր. «Խաղա և կհաղթես,- պատմել է նա:- Այդ ժամանակ ես մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ոչ»:

Ամերիկուհին 4 խաղարկության է մասնակցել, և արդյունքում Gold Rush-ի տոմսը, որը Սմիթ-Դևիսը ձեռք էր բերել հինգ դոլարով, նրան 50 հազար դոլարի շահույթ է բերել: «Որդիս այնպես էր բղավում»,- հավելել է կինը:

Սմիթ Դևիսը նախատեսում է շահած գումարի մի մասն օգտագործել տան կանխավճարի համար: