Բլոգեր-ճանապարհորդը հանկարծամահ է եղել 30-ամյակի նախօրեին


16:46 , 14 մայիս, 2019

Անսպասելի մահը ցնցել է հայտնի բլոգեր Ռեյչլ Ջոնսի բաժանորդներին: Մեկ ամսից նա 30 տարեկան կդառնար: Աղջիկը գրում էր ճանապարհորդության, մասնավորապես՝ Գոայում իր կյանքի մասին: Ողբերգական լուրը հայտնվել է Ջոնսի Facebook-ի Hippie in Heels բլոգի էջում:

«Մեծ տխրությամբ մենք պետք է գրենք, որ Ռեյչլը մահացել է: Դա բոլորիս համար մեծ ցնցում էր»,- ասվում է տեքստում:

Նամակը ստորագրել են Բենը, Ջենը, Կարլան և Թրեվիսը, որոնք ակնհայտորեն աղջկա ընկերներն ու գործընկերներն են, սակայն նրա մահվան պատճառները նրանք չեն բացահայտել:

Նրանց խոսքերով՝ բլոգը կվերածվի համայնքի: Hippie Heels-ի բաժանորդները կարող են իրենց մտքերը և ճամփորդություններից ստացած տպավորությունները հրապարակել այստեղ: