Աշխարհի լավագույն 5 վայրերը, որտեղ կարելի է երեխաների հետ մեկնել հանգստի (Photo)


22:30 , 14 մայիս, 2019

Հավաքեք ճամպրուկները, մենք հանգստի ենք մեկնում․ այս արտահայտությունը յուրաքանչյուր մարդու երազանքն է:

Ժամանակակից ծնողները երեխաներին միշտ իրենց հետ են վերցնում հանգստի մեկնելիս: 

Ահա թե որ երկրները կարելի է այցելել երեխաների հետ այս ամառ:

Բալի, Ինդոնեզիա

Բալիում երեխաները կգտնեն իրենց համար հետաքրքիր զբաղմունքներ: Փոքրիկ այցելուներին սպասում է Waterbom ջրաշխարհը, Bali Bird Park թռչունների այգին, Lollipop’s Playland ժամանցի կենտրոնը: 

Սինգապուր

Այս փոքրիկ երկրում կենտրոնացված է հրաշքների մեծ աշխարհը: Սենտոզա կղզում օվկիանարիումն է, որը մեծ շոու-ծրագիր ունի, սինգապուրյան կենդանաբանական այգին, թռչունների այգին, որը Ջուրոնգայում է: Հանգիստը այստեղ անցկացնելով՝ վստահաբար, լավ և հետաքրքիր ժամանակ կանցկացնեք:

Լոնդոն, Անգլիա

Ինչո՞վ կարելի է զբաղեցնել երեխաներին: Պարզվում է՝ այստեղ է գտնվում աշխարհի ամենահին կենդանաբանական այգին, այստեղ կարելի է գնալ Հոգվարթս, կարելի է այցելել պաղպաղակների գործարան, տեսնել Բիգ Բենը և այլն:

Բեռլին, Գերմանիա

Այստեղ կարելի է տեսնել դինոզավրի կմախք, կարող եք տաք օդային փուչիկներով թռչել քաղաքով մեկ, ժամանակ անցկացնել հսկայական ակվարիումում:

Նյու Յորք, ԱՄՆ

Ինչո՞վ կարելի է զբաղվել Նյու Յորքում երեխաների հետ: Ամբողջ գիշեր կարելի է անցկացնել դինոզավրերի թանգարանում, լինել մետրոյի փակ կայարաններում, բարձրանալ Intrepid, հասնել Ազատության արձանի թագին, համեմատել կենդանաբանական այգին «Մադագասկար» մուլտֆիլմի այգու հետ: