Կոնսերվատորիան նոր ռեկտոր ունի


16:30 , 14 մայիս, 2019

Armeniasputnik.am-ը գրում է.

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանը։ Sputnik Արմենիային կոնսերվատորիայի լրատվության ծառայության ղեկավար Գևորգ Մնացականյանը հայտնեց, որ քիչ առաջ ավարտվել է քվեարկությունը։

«Ռեկտորի պաշտոնի համար երկու մարդ էր թեկնածություն ներկայացրել` Սոնա Հովհաննիսյանը և բուհի պրոռեկտոր Վաղարշակ Հարությունյանը։ Ձայների մեծամասնությամբ` 15-8 հարաբերակցությամբ, ռեկտոր ընտրվեց Հովհաննիսյանը»,–հայտնեց Մնացականյանը։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ