Գյունդողանը պատրաստ է բանակցություններ վարել Սիթիի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ


15:50 , 14 մայիս, 2019

Armsport.am-ը գրում է.

Կիսապաշտպան Իլկայ Գյունդողայնը կարող է մնալ «Մանչեսթեր Սիթիում»:

Գերմանացին պատրաստ է նոր պայմանագրի շուրջ բանակցություններ վարել ակումբի հետո Անգլիայի Գավաթի եզրափակչից հետո:

Նրա գործող պայմանագիրը «Սիթիի» հետ ավարտվում է 2020 թվականի ամառը, ու ավելի վաղ կողմերը չէին կարողանում համաձայնության գալ:

Գյունդողանը հետաձգում էր բանակցությունները, իսկ «Մանչեսթեր Սիթիում» կարծում էին, որ նա ցանկանում է հեռանալ: