Պայթուցիկ սարք՝ Կառավարության 3-րդ մասնաշենքում. ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել


15:00 , 14 մայիս, 2019
Մայիսի 14-ին՝ ժամը 14:18-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

ԱԻՆ–ից տեղեկացնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: