Անօթևանն ամբողջությամբ դադարեցրել է Բրյուսելով անցնող գնացքների շարժը


14:30 , 14 մայիս, 2019

Բելգիայում անօթևան տղամարդը պատահաբար այրել է հյուսիսից դեպի հարավ Բրյուսելով անցնող երկաթուղու էլեկտրական մալուխները: Արդյունքում երկաթուղային հաղորդակցությունը մայիսի 14-ի առավոտյան ամբողջությամբ խաթարվել է:

RTBF պորտալի տվյալներով, անօթևան տղամարդն իր համար ապաստան է ստեղծել ճանապարհների մոտ և տաքանալու նպատակով խարույկ է վառել, որը տարածվել է մալուխների վրա, ապա բռնկվել են նաև էլեկտրական սարքավորումները: Երկաթուղային հաղորդակցության մի մասը մի քանի ժամից վերականգնվել է, սակայն գնացքների շարժն ամբողջությամբ կվերականգնվի միայն օրվա վերջում:

Ուղևորներին առաջարկել են ճանապարհը շարունակել մետրոյով և ավտոբուսներով: