Բարսելոնան Կոուտինյուին բաց չի թողնի 100 մլն ֆունտից քիչ գումարի դիմաց


13:50 , 14 մայիս, 2019

Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնան» բաց չի թողնի բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյուին 100 մլն ֆունտից (մոտ 116 մլն եվրո) քիչ գումարի դիմաց, հայտնում է Daily Mail-ը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Չելսին», սակայն դա հնարավոր կլինի, եթե լոնդոնցիների վրա դրված տրանսֆերային արգելքը հանվի:

Հաղորդվում էր նաև, որ կատալոնական ակումբը մտադիր է ստանալ հարձակվող Անտուան Գրիզմանին` նրա համար առաջարկելով Կոուտինյուին:

Ընթացիկ մրցաշրջանում Կոուտինյուն ակումբային մակարդակում 53 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 11 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Նրա պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը: Վերջերս 26-ամյա ֆուտբոլիստն աջ ազդրի երկգլխանի մկանի վնասվածք էր ստացել: Սպասվում է, որ բրազիլացուն վերականգնման համար մոտ 10 կպահանջվի: