Վիննի Թուխը շնորհավորել է արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին


13:40 , 14 մայիս, 2019

Panorama.am-ը գրում է.

Disney կինոընկերությունը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիին և նրա կնոջը՝  Մեգան Մարքլին որդու ծննդյան առիթով։ Ստուդիան թողարկել է ոչ մեծ անիմացիոն տեսահոլովակ, որտեղ նկարահանվել է Մարքլի սիրելի կերպարը՝ Վիննի Թուխը։

«Disney-ը շնորհավորում է Սասեքսի դքսին և դքսուհուն և արքայական ընտանիքին Արչի Հարրիսոնի ծննդյան առիթով»,- նշված է տեսահոլովակին ուղեկցող հաղորդագրությունում։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, թագավորական ընտանիքի անդամները չեն կարող Բրիտանիայի  քաղաքացիներից նվերներ ընդունել, բայց ամերիկյան կինաստուդիայի վրա այդ կարգը չի տարածվում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ