Արամ Ա-ն այսօր հանդիպում կունենա Բաշար ալ-Ասադի հետ


12:00 , 14 մայիս, 2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա.  Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Դամասկոս:

Այնտեղ նրան դիմավորել են Բերիո հայոց թեմի առաջնորդը, Ազգային Կենտրոնական վարչության, «Ա, Ահարոնյան» կենտրոնի ներկայացուցիչները, Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ Նորա Արիսյանն ու Ժիրայր Ռեիսյանը:

Ինչպես տեղեկացնում է Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթը, Արամ Ա կաթողիկոսին դիմավորելու արարողությանը մասնակցել են Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչները:

Հաղորդվում է, որ այսօր վեհափառը հանդիպում կունենա Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: