Ֆուտբոլ. Նոր դարպասապահ՝ 19 տարեկանների հավաքականում


14:22 , 21 հունիս, 2013

 

Ֆուտբոլ. Նոր-դարպասապահ՝19 տարեկանների հավաքականումԱյս օրերին Մարտունու «Ալաշկերտում» փորձաշրջան է անցնում Բուլղարիայից ժամանած պատանի դարպասապահ Էդուարդ Մեչիկյանը:
190սմ հասակով դարպասապահը գրավել է նաև Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի մարզչական շտաբի ուշադրությունը:

19 տարեկաններն այսօրվանից Ֆուտբոլի ակադեմիայում հավաք են անցկացնելու, որին կմասնակցի նաև 17-ամյա դարպասապահը, որը հանդես է եկել Սոֆիայի «Օսկար» թիմում:

19 տարեկանների հավաքականի մարզումներին չի մասնակցի «Բանանցի» խաղացող Նաիրի Մինասյանը, ով վնասվածք ունի: