«Փաստ». Նոր բևեռներ՝ իշխանության ներսում. իրենց դիրքերն են հաստատում ԱԺ նախագահն ու վարչապետի մամուլի խոս­նակը


09:15 , 14 մայիս, 2019
«Իշխանության ներսում ուշագրավ զարգացումներ են ընթանում: Քանիցս բարձրաձայնվել է, որ ներիշխանական մի քանի թևեր կան, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե նման թևե­րի առկայության դեպքում կկտրի այդ թևերը: 

«Փաստ» թերթի տեղեկություննե­րով՝ իշխանության ներսում նորանոր հակադիր բևեռներ են ձևավորվում:
Մասնավորաբար, իրենց դիրքերն են հաստատում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և վարչապետի մամուլի խոս­նակ Վլադիմիր Կարապետյանը: Ի դեպ, այ՛ս երկու գործիչների ջրերը նույն առ­վով չեն գնացել դեռևս մինչև իշխանու­թյան գալը, դրա վկայությունն էր նաև հե­ռուստաբանավեճը, որից հատվածներ հրապարակվեցին այս օրերին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: