Մոնիկա Բելուչին և Սիենա Միլերը Վենետիկում այցելել են Christian Dior-ի պարահանդես


07:49 , 14 մայիս, 2019

Մայիսի 12-ին վենետիկյան Պալացցո Լաբիայում կայացել է Տյեպոլո պարահանդեսը՝ նվիրված Venetian Heritage ֆոնդի 20-ամյակին, որը ստեղծվել է Վենետիկի մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով՝ տեղեկացնում է Elle-ը։

Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել Dior նորաձևության տան ստեղծագործական տնօրեն Գրացիա Կյուրիի հովանավորությամբ, ում հաջողվել է վերստեղծել անցյալ դարի ամենամեծ պարահանդեսներից մեկը, որ կազմակերպվել է Պալացցո Լաբիայի նախկին սեփականատիրոջ կողմից։

Պարահանդեսի մասնակից հյուրերը ժամանել են Dior-ի՝ հատուկ միջոցառման համար ստեղծված կերպարներով: Մարիա Գրացիա Կյուրիի կողմից հրավիրված հայտիների թվում են եղել Սիենա Միլերը, Քարլի Քլոսը, Թիլդա Սուինթոնը, Մոնիկա Բելուչին և այլք։