- Օպարայի պատրաստումը: Բաժակում խառնել օպարայի համար նախատեսված բոլոր բաղադրիչները, ապա ծածկել ցելոֆանով և թողնել այդպես 30-45 րոպե:
- Խմորի պատրաստումը: Հարիչի ամանի մեջ լցնել օպարան, ձվերը և հարել: Առանձին ամանի մեջ լցնել ալյուրը, աղը և շաքարավազը, խառնել, ապա լցնել օպարայով լցված հարիչի ամանի մեջ և հարել 2 րոպե: Թողնել՝ հանգստանա 5 րոպե, որից հետո վրան մաս առ մաս ավելացնել կարագը՝ գալով խառնելով ամբողջ զանգվածը: Պետք է ստացվի փափուկ միատարր խմոր: Փակել խմորը ցելոֆանով և տեղափոխել սառնարան 4-6 ժամով:
- Շոկոլադե միջուկի պատրաստումը: Տաքացնել կաթը: Սպիտակուցները, շաքարավազը, կակաոն և ալյուրը խառնել, այնուհետև վրան լցնել կաթը՝ չմոռանալով անընդհատ խառնել այդ ընթացքում: Լցնել ստացված զանգվածը կաթսայի մեջ և եփել միջին կրակի վրա մինչև պնդանալը: Հանել կրակի վրայից, ավելացնել կարագը, խառնել մինչև վերջինիս լուծվելը: Լցնել ամանի մեջ և տեղափոխել սառնարան մինչև ամբողջությամբ սառչելը:
Բրիոշների պատրաստումը: Պատրաստման ընթացքը շատ նման է շերտավոր խմորի պատրաստմանը: Սեղանի վրա պետք է շաղ տալ մի քիչ ալյուր, ապա գրտնակով ուղղանկյունաձև բացել խմորը, վրան տարածել միջուկը:
Այնուհետև ծալել խմորը 2 կողմից:
Կրկին գրտնակով հարթեցնել խմորը, այնուհետև կրկին ծալել և ուղղանկյունաձև գրտնակել:
Ռուլետի նման փաթաթել խմորը, ապա սուր դանակով բաժանել 12 մասի:
Ուղղահայաց տեղավորել կեքսերի համար նախատեսված ձևամանների մեջ կամ պարզապես նեղ, երկար տապակի մեջ: Թողնել այդպես 30-45 րոպե, որ խմորը հանգստանա:
Եփել ջեռոցում 15-20 րոպե 180 աստիճանում: