Գիտնականները կոչ են անում Արեգակնային համակարգը պաշտպանել նոր «դեղին տենդից»


06:07 , 14 մայիս, 2019

Գիտնականները պնդում են, որ Արեգակնային համակարգի զգալի հատվածը պետք է պաշտպանվի որպես «տիեզերական վայրի բնություն»։ Խոսքը մասնավորապես մոլորակների, նրանց արբանյակների և այլ ծանր մարմինների՝ տարերային հանքափորների և արդյունաբերական բռնազավթման այլ ձևերից փրկելու մասին է, տեղեկացնում է The Guardian-ը։

Գիտնականները պահանջում են, որ Արեգակնային համակարգի 85%-ը պաշտպանված լինի մարդկային արդյունաբերությունից։ Դրա միայն 1/8 մասը հասանելի կլինի տիեզերական ընկերություններին, որոնք մտադիր են օգտակար հանածոներ արդյունաբերել Երկիր մոլորակից դուրս։