Երեխան 25 րոպե մնացել է ջրի տակ և փրկվել


05:07 , 14 մայիս, 2019

Անգլիական Քամբրիա կոմսությունում բժիշկները փրկել են 25 րոպե ջրի տակ մնացած երեխայի կյանքը։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

13-ամյա Կասպեր Կրաուզի կյանքը փրկելու գործողությանը մասնակցել են ոստիկաններ, հրշեջներ և անհետաձգելի օգնության աշխատակիցներ։ Գետից հանելու պահին տղայի սիրտը կանգնած է եղել։ Երեխային ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց, որտեղ անհապաղ արյունը հարստացրել են թթվածնով։

Արյունը թթվածնով հարստացնող սարքը կարողացել է տաքացնել Կրաուզի արյունը։ Դա շատ կարևոր էր նրա կյանքի համար, քանի որ մարմնի ջերմաստիճանը բավականին նվազել էր։ Արդյունքում բժիշկներին հաջողվել է փրկել երեխայի կյանքը։

Տղային մայրը՝ Վիոլետան, նշում է, որ տղայի վիճակն անընդհատ կարգավորվում է։ Մայրը վստահ է, որ սա իրական հրաշք է։