Ավստրալական ընտանիքը շան հետ քայլելու ժամանակ ոսկե ձուլակտոր է գտել


04:04 , 14 մայիս, 2019

Ավստրալիայի Վիկտորիա նահանգի Բենդիգո քաղաքում ընտանիքը շան հետ քայլելու ժամանակ ոսկե ձուլակտոր է գտել։

Քաղաքի ծայրամասում՝ իր երկու դուստրերի և Լաքի անունով շան հետ քայլող տղամարդը պնդում է, որ սկզբում ձուլակտորի վրա ուշադրություն չի դարձրել։ Նա պատմում է, որ ձուլակտորը առաջինը նկատել է իր դուստրը։ Ձուլակտորը գտնելուց հետո այն տարել են մոտակա խանութ և կշռել։ Պարզվել է, որ այն կշռում է 624 գրամ։ Այնուհետև այն ցույց են տվել մասնագետներին։ Վերջինններս հաստատել են, որ այն իրոք ոսկի է։ Նրանք այդ ձուլակտորը գնահատել են 35 հազար դոլար։

Տղամարդը նշում է, որ ոսկին հայտնվել է շատ ճիշտ ժամանակ, քանի որ իրենք ներկայումս գումարի կարիք ունեն։ Նա նշում է, որ իրենք այդտեղ շարունակելու են ձուլակտորներ փնտրել։ Նա բացատրել է, որ սովորաբար եթե այդքան մեծ ձուլակտոր է գտնվում, ապա մոտակայքում անպայման էլի ոսկի է լինում։

2018 թվականին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի «Ադամանդե խառնարան» այգու ծեր այցելուն 10 րոպեի ընթացքում գտել է 2,63 կարատ քաշ ունեցող ադամանդ։ Կինն ադամանդը հանձնել էր մասնագետներին, որոնք էլ հաստատել էին նրա իրական լինելը։