Ես ինձ համար արձանագրեցի՝ տուժողները չեն կարող մասնակցել Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը, և ես չեմ մասնակցելու այլևս. Վահե Գրիգորյան


19:30 , 13 մայիս, 2019

Tert.am-ը գրում է.

Ես ինձ համար արձանագրեցի, որ տուժողները չեն կարող մասնակցել Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը և ես չեմ մասնակցելու այլևս: Այս մասին Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նախնական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Մարտի 1-ի» գործով տուժող կողմի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը:

«Դատարանը, մեկնաբանելով Սահմանադրական դատարանի որոշումը և Քրեական դատավարության օրենսգրքի որոշ նորմեր, հայտարարեց, որ բացի ամբաստանյալ Քոչարյանի պաշտպաններից և դատախազներից՝ մյուսների ներկայությունը դատական նիստում չի նշանակում, որ նրանք մասնակից են դատավարությանը, ինչը ես չեմ կիսում բացարձակապես: Համենայնդեպս, որոշումն արդեն կայացված է»,- նշեց Վահե Գրիգորյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ