Իրանը իրավունք ուներ մասնակիորեն դադարեցնել միջուկային գործարքի կատարումը. Լավրով


19:40 , 13 մայիս, 2019

Yerkir.am-ը գրում է.

Թեհրանն իրավունք ուներ մասնակիորեն դադարեցնել իրանական միջուկային գործարքի կատարումը: Այդ մասին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. հայտնում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լավրովը ստեղծված իրավիճակում մեղադրել էր ԱՄՆ-ին:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Իրանը հայտարարեց միջուկյաին գործաքրի շրջանակում որոշ պարտավորությունների կատարումը դադարեցնելու մասին` Եվրոային 60 օր տալով բանակցելու համար: