Հումորի հրավառություն Երևանում. Գալուստյանը և Ռեվվան կներկայանան ինքնատիպ շոուով


17:09 , 13 մայիս, 2019

Հունիսի 12-ին Երևանում սպասվում է իսկական հումորի հրավառություն։ Հանրաճանաչ հումորիստներ Միխայիլ Գալուստյանը և Ալեքսանդր Ռեվվան հայ հանդիսատեսի առջև կներկայանան «Смешной и еще Смешнее» խորագիրը կրող նոր համերգով: Այն տեղի կունենա ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ռուսաստանի Դաշնության ամենասիրված հումորիստները հայ հանդիսատեսին կներկայացնեն բոլորովին նոր և անակնկալ համարներ:


Դուետի ինքնատիպ հումորն անտարբեր չի թողնի և ոչ մեկի: Ծիծաղը և բարձր տրամադրությունը երաշխավորված են: Նրանցից յուրաքանչյուրն անգամ անհատական համարների պարագայում կարող է ստիպել հանդիսատեսին անդադար ծիծաղել: Պատկերացրեք՝ ինչ կլինի, երբ Գալուստյանը և Ռեվվան երկուսով հայտնվեն միևնույն բեմում…
Նշենք, որ այս ծրագրով մեր հայրենակից Միխայիլ Գալուստյանը և Ալեքսանդր Ռեվվան այս տարի շրջագայում են ոչ միայն Ռուսաստանում, այլև Միացյալ Նահանգներում և արդեն իսկ մեծ հաջողություն են ունեցել: Հանդիսատեսի արձագանքը շատ ջերմ է եղել, իսկ բոլոր համերգներն անցել են լեցուն դահլիճներում:

Տեղեկացնենք, որ «Смешной и еще Смешнее» խորագիրը կրող համերգը կազմակերպել է Prime Production-ը: