Հայաստան ժամանած զբոսաշրջիկների քանակն այս տարվա առաջին եռամսյակում ավելացել է 5.2 տոկոսով


17:17 , 13 մայիս, 2019

Հայաստան ժամանած զբոսաշրջիկների քանակն այս տարվա առաջին եռամսյակում 2018-ի նույն ժամանակի համեմատ ավելացել է 18 հազար 31-ով:

Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները:

2019-ի հունվար-մարտին Հայաստան են ժամանել 364 հազար 489 զբոսաշրջիկներ՝ 5.2 տոկոսով ավել նախորդ տարվա նույն ժամանակի 346 հազար 458-ից: Իսկ այս տարվա հունվար-մարտին Հայաստանից մեկնել են 317 հազար 891 զբոսաշրջիկներ: