Բոտոքսի ներարկումը ստամոքս կարող է օգնել նիհարել


19:00 , 13 մայիս, 2019

Նորվեգացի գիտնականները տվյալներ են հրապարակել, որոնց համաձայն՝ ստամոքսում բոտոքս ներարկելը կարող է արդյունավետ միջոց լինել ճարպակալության դեմ պայքարում։ Ուսումնասիրողների կարծիքով՝ տվյալ մեթոդն ավելի անվտանգ է, քան զոնդավորումը կամ համապատասխան վիրահատությունները։

Նշվում է, որ ներարկումը պետք է կատարվի թափառող նյարդում, որն ուղեղից դեպի որովայնի խոռոչ է ընթանում։ Դա նաև ազդում է մարսողական համակարգով սննդի անցման ինտենսիվության և ախորժակի վրա։ Ճարպակալմամբ տառապող մկների վրա իրականացված գիտափորձի արդյունքում պարզ է դարձել, որ նրանք կորցրել են քաշի 20-30 տոկոսը։