Բրազիլիայում հազվագյուտ երևույթ՝ շրջանաձև ծիածան են լուսանկարել


18:00 , 13 մայիս, 2019

Բրազիլիայի բնակիչն Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում աշխարհի ամենահազվագյուտ երևույթներից է՝ շրջանաձև ծիածանը։ Ծիածանը հայտնվել է Բայա կղզու լողափին անձրևից հետո։

Գրառման մեջ ասվում է, որ այդ վայրերում երկար ժամանակ լեգենդներ են հյուսվել «ծիածանային պորտալի» մասին, որը մարդկանց ոգեշնչում է նոր սխրանքներ գործել և դրական տրամադրություն է հաղորդում։